Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               

Չէր կարող ենթադրել, որ Հայաստանում պետական մակարդակով «Ցեղասպանության» խնդիրը այսքան կնսեմացվի

Չէր կարող ենթադրել, որ Հայաստանում պետական մակարդակով «Ցեղասպանության» խնդիրը այսքան կնսեմացվի
23.04.2025 | 21:53

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի հեղինակ: Սենատոր, député բառիս բուն իմաստով, ֆրանսիացի կին:

Մոտենում է Ցեղասպանության 110-րդ տարելիցը: Վալերին երբևէ չէր կարող ենթադրել, որ կգա մի ժամանակ, երբ Հայաստանում պետական մակարդակով «Ցեղասպանության» խնդիրը այնքան կնսեմացվի ու կչեզոքացվի, որ իր հեղինակած ժխտման քրեականացման օրինագծի նման օրինագիծ, որն ընդունվել է Ֆրանսիայում, Հայաստանում կդառնա անպատեհ ու անհնար: Լավ նայեք այս նկարին և լավ հիշեք այս անունը: Այս կնոջ մեկ մազը ավելի հայկական ու հայանպաստ է, քան այսօր իշխանություն կոչվող...

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2697

Մեկնաբանություններ